AM
30 Մարտ 2011 - 10:18 AMT

Ադրբեջանը չի պարզաբանել Երևանում ընթացող ՍԾՏՀ ԽՎ-ի հանձնաժողովի նիստին չմասնակցելու պատճառը

Հայաստանի Ազգային ժողովում բացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի հանձնաժողովի 36-րդ նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Սերբիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Վրաստանի և Բուլղարիայի պատվիրակությունները:

Ինչպես հաղորդել է լրագրողներին ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը, Ադրբեջանը չի բացատրել ՍԾՏՀ ԽՎ-ի հանձնաժողովի նիստին չմասնակցելու պատճառը: Մինասյանը նշել է, որ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում կայացել է տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստը, որին ադրբեջանական պատվիրակությունը մասնակցել է: «Սովորաբար ադրբեջանական պատվիրակությունը մասնակցում է ՍԾՏՀ ԽՎ նիստերին, բայց այս անգամ այն չի ժամանել Երևան և չի բացատրել բացակայության պատճառները»,- ասել է Գագիկ Մինասյանը: