AM
17 May 2003 - 14:39 AMT

ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ԶՈՒՍՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ` ՆՐԱ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի գլխավոր դերի մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը` նրա մոսկովյան բանակցությունների արդյունքն է: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նման կարծիք է հայտնել «ԹՈՒՐԱՆ»-ին ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը` մեկնաբանելով Ջ. Ռոբերթսոնի Բաքու այցելության արդյունքները: Նրա կարծիքով` ՆԱՏՕ-ն ցանկանում է հասկացնել, որ չի պատրաստվում պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանի հակամարտությունների համար, որը Ռուսաստանը դեռեւս համարում է իր ազդեցության եւ պատասխանատվության գոտին: Միաժամանակ, քաղաքագետը նշել է Հարավային Կովկասի նկատմամբ ՆԱՏՕ-ի եւ նրա կառույցների հետաքրքրության մշտական աճը: Չնայած դրան` Ռոբերթսոնը գերադասել է կտրուկ հայտարարություններ չանել Ադրբեջանում: Դրա գլխավոր պատճառը, գտնում է Մուսաբեկովը, ինչպես մոսկովյան բանակցությունների արդյունքներն են, այնպես էլ Իրաքում ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի գործողությունների հետեւանքով ՆԱՏՕ-ում առաջացած ճգնաժամն է: