AM
1 April 2011 - 09:09 AMT

Արագածոտնի Կաթնաղբյուր գյուղի բնակիչներն այսուհետ կկարողանան օգտվել ինտերնետից

Այսօր Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է ինտերնետով ապահովված համակարգչային կենտրոն, որը հիմնվել է Orange ընկերության, «Շեն» բարեգործական կազմակերության և USAID/CHF-ի կողմից:

1630 բնակիչ ունեցող այս գյուղում բացված համակարգչային սրահը համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով։ Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,348,000 դրամ: Գյուղացիները հնարավորություն կունենան մասնակցելու համակարգչային դասընթացների։ «Ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մարդկանց մշտական տեղեկացվածությունը: Մեր աշխատանքի նպատակն ու առաքելությունն է հաղորդակցման նորագույն միջոցները հասցնել բոլորին», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Ինչպես նախորդ նմանօրինակ ծրագրերի դեպքում, այս անգամ նույնպես համակարգչային սրահը կյանքի է կոչվել գյուղի համայնքի հետ միասնական ջանքերի շնորհիվ։ 2010թ. ընթացքում այս համագործակցության շրջանակներում բացվել են 6 համակարգչային սրահներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնց միասնական ամսական այցելություններն անցնում են 2000-ը: