ISO 9001:2008 սերտիֆիկատը շնորհվել է AB Certification ֆրանսիական անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, 2010թ. Արդշինինվեստբանկի կողմից իրականացված աշխատանքների գնահատման արդյունքում, որոնք ուղղված էին որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը:
2008թ. դեկտեմբեր ամսին Արդշինիվեստբանկը AB Certification կազմակերպության կողմից առաջին անգամ արժանացել էր Որակի կառավարման ISO 9001:2000 սերտիֆիկատի: Սերտիֆիկատի ստացումը վկայում է այն մասին, որ Բանկն ապահովել է որակի միջազգային ստանդարտի պահանջները` հաճախորդների սպասարկման որակի պահպանման և կատարելագործման ուղղությամբ:
Ինչպես նշեց Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի պաշտոնակատար Կարապետ Գևորգյանը. «ISO 9001:2008 սերտիֆիկատի շնորհումը հավաստումն է այն մեծածավալ աշխատանքի, որը մշտապես իրականացվում է Բանկի կողմից` բարձրորակ և ժամանակակից բանկային ծառայությունների ներդրման, ինչպես որակի հսկողության գործընթացը մշտապես կառավարվող պրոցես դարձնելու համար», հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:






