Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հուսադրող է համարում այն փաստը, որ Հայաստանում անցյալ տարվա նույն շրջանի համեմատ արտահանումն աճել է 30 տոկոսով, իսկ ներկրումը` 7:
«Նման զարգացումները հաշվի առնելով` 2011-ին Հայաստանում արտահանման ցուցանիշները համեմատելի են ներկրման ցուցանիշների հետ, իսկ դա խոսում է այն մասին, որ մեր ապրանքներն արտաքին շուկայում մրցունակ են դառնում»,- ապրիլի 1-ին Երևանում մամլո ասուլիսում ասել է նա:
Նրա խոսքերով, խոսքը գնում է ոչ միայն հանքահումքային արտադրանքի, այլն նաև գյուղատնտեսության վերամշակվող արտադրանքի, շինանյութերի, քանկարժեք քարերի և ոսկերչական իրերի մասին: «Այդ տեսանկյունից կարծում եմ, որ միտումներն այստեղ բավական դրական են»,- ասել է Մինասյանը:






