Ապրիլի 1-ին Կոմիտաս 60/2 հասցեում բացվել է «Ucom» ընկերության նոր սպասարկման կենտրոնը։ Այս սպասարկման կենտրոնում «Ucom» ընկերության բաժանորդները կարող են տեղեկություն ստանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների մասին, բաժանորդագրվել ծառայություններին, կատարել վճարումներ Ucom-ի ծառայությունների դիմաց, ինչպես նաև ձեռք բերել ընկերության կողմից առաջարկվող սարքավորումները:
«Ucom» ընկերությունն Արաբկիր համայնքում ունի ևս մեկ սպասարկման կենտրոն, որը գտնվում է Կոմիտաս 30 հասցեում:






