AM
1 Ապրիլ 2011 - 12:00 AMT

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Մարտի 28-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,357,731 ԱՄՆ դոլար 368.01 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 75,267,848 ԱՄՆ դոլար 369.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ –ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 369.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 3,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 370.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մարտի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 19.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 36.1 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: