AM
1 Ապրիլ 2011 - 12:46 AMT

Հայաստանի ԿԲ նախագահը Ֆրանկֆուրտում կմասնակցի Գերմանա-հայկական հիմնադրամի նիստին

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ապրիլի 2-5-ը հայկական պատվիրակության կազմում գտնվելու է Ֆրանկֆուրտում, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրերի իրականացման ընթացքը, ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական համագործակցության հարցերը:

Պտվիրակությունը հանդիպումներ է ունենալու Գերմանիայի Տնտեսական համագործակցության նախարարությունում: