AM
1 Ապրիլ 2011 - 12:48 AMT

Վարչապետը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է լեռնահանքային արդյունաբերության խնդիրները

Ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գծով առաջատար տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռեժիմի առանձնահատկությունները և մեթոդաբանությունը: Մասնավորապես, արծարծվել են ընդերքօգտագործման ոլորտի հարկման ռեժիմի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: