Ապրիլի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 300 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 371 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 371 դրամ:
Ապրիլի 4-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 370.20 դրամ` ապրիլի 1-ի համեմատ ավելանալով 0.27 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 525.65 դրամ` ավելանալով 1.64 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.07 կետով` կազմելով 13.11 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






