Հայաստանում 2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին, ինչպես և նախորդ տարվա նույն շրջանում 49,6 հազ. տոննա հաց է արտադրվել: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:
Ընդ որում, երկրում հաշվետու ժամանակահատվածում ալյուրի արտադրությունն աճել է 30,9%-ով` կազմելով 22.6 հազ. տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը կրճատվել է 1,8%-ով` համեմատած 2010թ. հունվար-փետրվար ամիսների հետ և կազմել 1308,2 տոննա:
2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին մակարոնեղենի արտադրությունն աճել է 2,2 անգամ` կազմելով 618 տոննա: Նույն ժամանակաընթացքում ձավարի արտադրությունն աճել է 6,7 անգամ` հասնելով 136 տոննայի:






