Այսօր Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ԵՊՀ ՏՏ կենտրոնում հանդիպեց ուսանողների հետ` Orange Նորարարության մրցանակի վերաբերյալ վերջիններիս հետաքրքրող հարցերին պատասխանելու նպատակով:
«Հայաստանում ես հանդիպել եմ բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների, որոնք խրախուսուման ու աջակցման դեպքում կարող են փայլուն նախագծերի հեղինակը դառնալ: Orange -ը մեծ միջազգային խմբի մասն է կազմում և մենք ուզում ենք տալ այդ երիտասարդներին հնարավորություն` փորձել իրենց և կատարելագործվել մեր խմբի բազմաթիվ գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։
Նորարարության մրցույթը մեկնարկել է մեկ ամիս առաջ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի երևանյան և վերջիններիս մարզային մասնաճյուղերի ուսանողների համար: Մրցույթի արդյունքում լավագույն նորարարական գաղափարի հեղինակը ճանաչված ուսանողը կմեկնի Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներոից մեկում և կաշխատի նորարարական նախագծերի վրա:
Մրցույթի կարելի է մասնակցել` մինչև ապրիլի 20-ը գրանցվելով Orange-ի պաշտոնական վեբկայքում հատուկ ստեղծված կայքէջում և էլեկտրոնային ձևաչափով ուղարկելով նախագիծը և կենսագրությունը:
Մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի Orange-ի կայքում մայիսի 20-ին:






