AM
7 Ապրիլ 2011 - 12:35 AMT

Ապրիլի 12-ին Երևանում տեղի կունենա հայ-չինական գործարար համաժողով ձեռներեցների մասնակցությամբ

Մոտ օրերը Հայաստան կայցելի Չինաստանի Կոմկուսի քաղբյուրոյի անդամ Լի Չանչունը: Այդ մասին հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ավարտից հետո հաղորդել է հանձնաժողովի չինացի համանախագահ, ՉԺՀ առևտրի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սուն Իյունֆունը: Նա նաև հաղորդել է, որ ապրիլի 12-ին Երևանում տեղի է ունենալու գործարար համաժողով երկու երկրների ձեռներեցների մասնակցությամբ: