Google-ի պաշտոնական բլոգը հայտնում է, որ Google I/O 2011-ը (Innovation in the Open) ծրագրավորողների կոնֆերանսին կարելի է հետևել օնլայն, հենց Google I/O 2011-ի կայքում:
Շնորհիվ օնլայն ուղիղ ցուցադրման հնարավոր կլինի ոչ միայն հետևել շնորհանդեսներին, ելույթներին, այլև հարցեր ուղղել մասնակիցներին, ելույթ ունեցողներին: Google-ի պաշտոնական բլոգը գրում է նաև, որ միջազգային հետևողների համար, բոլոր ելույթներն ավտոմատ թարգմանվելու են ցուցադրման ընթացքում Googlr Translate-ի միջոցով:
Google I/O 2011-ը անցկացվելու է մայիսի 10-11-ը Սան Ֆրանցիսկոյիում (ԱՄՆ):
Google I/O-ն ծրագրավորողների կոնֆերանս է, ովքեր երկու օր հավաքվում են միասին ու զրուցում, ներկայացնում իրենց լուծումներն ու մտահղացումները մոբայլ, ինտերնետ տեխնոլոգիաների, Google-ի և այլ բաց ինտերնետ տեխնոլոգիաների մասին, ինչպիսիք Android-ն է, Google Chrome-ը, Google APIs-ը, Google Web Toolkit-ը, և այլն:






