ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ապրիլի 11-ին ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ճաոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանկի կողմից իրականացվող ճանապարհա շինարարականծրագրերը, այդ թվում` «Հյուսիս հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, հաղորդում է տրանսպորտի և կապի նախարարի մամլո քարտուղարը: Նախարար Մ.Վարդանյանը մանրամասն ներկայացրել է ԱԶԲ-ի` գյուղական ճանապարհների բարելավման ծրագրով իրականացված աշխատանքները եւ ներկայիս ընթացքը, որոնք Սյաոյու Ճաոյի կողմից գնահատվել են բավարար: Անդրադառնալով «Հյուսիս հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, կողմերը նշել են, որ կանեն հնարավորը ծրագիրը լայն թափով առաջ տանելու համար: Երկուստեք քննարկել են նաեւ ճանապարահների կառավաման խնդիրները, մայրուղիների վերանորոգման ծրագիրը, «Զվարթնոց» օդանավակայանում լոգիստիկ կենտրոնի կառուցման, ինչպես նաեւ դեպի օդանավակայան անհրաժեշտ ենթակառուցվածքների` նոր երկաթուղու եւ ճանապարհի կառուցման հարցերը:
Բացի այդ անդրադարձ է եղել տարածաշրջանային նշանակություն ունեցող ճանապարհաշինարարական մի շարք ծրագրերի նախագծերին, ինչպես նաեւ «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման նախագծին: ԱԶԲ-ի նախագահի տեղակալ Ս.Ճաոյին հայտնել է, որ բանկը ողջունում է ցանկացած առաջարկ եւ պատրաստ է մասնավորապես աջակցել «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրության աշխատանքներին:






