Ապրիլի 12-ին Orange-ը հանդես եկավ հատուկ առաջարկով: Orange Խոսենք ծառայության այն բաժանորդների համար, ովքեր ակտիվացրել են համարը մինչև ապրիլի 1-ը և դեռ չեն հասցրել լիցքավորել այն: Մինչև ապրիլի 30-ը առաջին անգամ լիցքավորելով հաշիվը 500 և ավելի դրամով` վերջիններս կստանան1000 անվճար րոպե 31 օրվա ընթացքում Orange ցանցի ներսում խոսելու համար: Ստացած անվճար րոպեները հնարավոր չի լինի օգտագործել տեսազանգ կատարելու համար, ինչպես նաև ռոմինգում գտնվելիս:
Ավելին, այս շաբաթ կրկին Orange-ի Խոսենք կանխավճարային ծառայության բաժանորդները, լիցքավորելով հաշիվը, հնարավորություն ունեն ստանալու նվեր` 100 հեռախոսներից մեկը:






