AM
13 Ապրիլ 2011 - 10:44 AMT

ՀԱԿ-ը գործողությունների հստակ պլան չունի՝ իշխանությունների կողմից իր պահանջները չկատարելու դեպքում

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) դեռ գործողությունների հստակ պլան չունի նրա պահանջներն իշխանությունների կողմից չկատարելու դեպքում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքերով, հիմա ՀԱԿ-ում քննարկվում են ամենատարբեր առաջարկներ, իսկ գործողությունների վերջնական պլանն ընդունվելու է ժողովրդի կողմից ապրիլի 28-ին: «Դա քաղաքական գործընթաց է: Մենք պետք է հասկանանք, թե ինչի են պատրաստ ժողովուրդը և քաղաքական ուժերը»,- նշել է նա և հավելել, որ այս գործընթացին մասնակցում է ողջ ժողովուրդը:

Միաժամանակ, Զուրաբյանն ընդգծել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանություններին դեռ ոչ մի վերջնագիր չի ներկայացրել, միայն նշել է, որ ՀԱԿ կողմից իշխանությունների պահանջները չկատարելու դեպքում ապրիլի 28-ը կդառնա իշխանությունների և հասարակության միջև սահմանազատման օր:

Ապրիլի 8-ի ցույցին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջել է իշխանություններից ազատ արձակել բոլոր «քաղբանտարկյալներին», թույլ տալ Ազատության հրապարակում ցույցերի ազատ անցկացում, ինչպես նաև հետաքննել 2008-ի մարտի 1-ի դեպքերը: Նրա խոսքերով, այդ պայմանների կատարումն անհրաժեշտ է իշխանությունների և ընդդիմության երկխոսության համար, հակառակ դեպքում նա խոստացել է, որ ՀԱԿ-ը կտրուկ փոխելու է պայքարի իր ռազմավարությունը: