Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 15-ին մեկնեց Ուկրաինա` մասնակցելու ապրիլի 15-ին Յալթայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի 49-րդ նիստի աշխատանքներին: Ինչպես հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը, Գևորգյանի գլխավորած հայկական պատվիրակությունը կմասնակցի «Յալթայի գործարար հանդիպումներ» միջազգային ներդրումային համաժողովի աշխատանքներին:






