02.03.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի արդյունաբերական արտադրության աճը 2001թ. հունվարին 2000թ. նույն ամսվա հետ համեմատ կազմել է 16,5 տոկոս: Այս մասին ասվում է ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի զեկույցում:
ԱՊՀ երկրների շարքում ամենամեծ արդյունաբերական աճը 2001թ. հունվարին 2000թ. հունվար ամսվա համեմատ գրանցվել է Ղրղստանում ` 45,1 տոկոս:
Ուկրաինայում այն կազմել է 19,5%, Մոլդովայում` 18,7%, Թաջիքստանում` 14,4%, Ղազախստանում` 11,6 %, Ադրբեջանում` 5,4%, Ռուսաստանում` 5,3 %, Բելառուսում` 3,7%: Վրաստանում գրանցվել է արդյունաբերության անկում 10,6%-ով: