Հայաստանը գրավեց գլխավոր պատվավոր մրցանակը մարտի 22-25-ը Մոսկվայում տեղի ունեցած «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում անցկացվող ութերորդ «Եվրոպական Նորարար ուսուցիչներ» ֆորումի ժամանակ:
Նարինե Բաղդասարյանը, Վանաձոր քաղաքի Էվրիկա հատուկ դպրոցի ուսուցչուհին, Եվրոպական Նորարար ուսուցիչներ ֆորումում իր «Բլոգը, որպես կրթական միջավայր եւ գիտելիքների թեստեր» ուսումնական նախագծով «Նորարարությունը մարտահրավերների համատեքստում» անվանակարգում արժանացավ գլխավոր մրցանակի և մյուս հաղթող ուսուցիչների հետ հնարավորություն ստացավ մասնակցելու համաշխարհային Նորարար ուսուցիչներ ֆորումին, որը տեղի կունենա ԱՄՆ, Վաշինգտոն նահանգում 2011թ. նոյեմբեր ամսին:
Ֆորումին, մասնակցում էին ավելի քան երեքհարյուր նորարար ուսուցիչներ և դպրոցի տնօրեններ, ԿԳ նապարարության ներկայացուցիչներ և այլ կրթական ոլորտի մասնագետներ քառասուն եվրոպական երկրներից: Ֆորումի ընթացքում ուսուցիչները ներկայացրել էին իրենց կողմից մշակված նորարար տեխնոլոգիաների կիրառման փորձը դասավանդման պրոցեսում, որի նպատակն է ուսուցման և դասավանդման մակարդակը բարձրացնելու և ստեղծագործական ու արդյունավետ միջոցների կիրառմամբ կրթությունը հանրամատչելի, դյուրամարս դարձնելու համար:
Ներկայացված ութսուն նախագծերից միջազգային ժյուրին, որ բաղկացած էր կրթական ոլորտի փորձագետներից, առանձնացրեց վեց նախագիծ` սահմանելով գլխավոր մրցանակ:
«Մենք հավատում ենք, որ աշխարհի ուսուցիչներն իրենց փորձը կիսելով կբարելավեն կրթելու և սովորեցնելու ուղիները»,- ասել է «Մայքրոսոֆթ» -ի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի գլխավոր տնօրեն Լորեն Ուդմանը:
Հավելենք, որ Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպական Նորարար ուսուցիչներ 2011 ֆորումին մասնակցած հայ ուսուցիչները «Նորարարական մեթոդներ կիրառող ուսուցիչների հայաստանյան երկրորդ ֆորում»-ի գլխավոր մրցանակակիրներն էին, որն ացնկացվել էր 2010թ դեկտեմբերի 16-ին Մայքրոսոֆթ ընկերության կողմից, Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աջակցությամբ: Գլխավոր մրցանակակիր 3 ուսուցիչները՝ Անահիտ Բաղդասարյան, Վանաձորի թիվ 24 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհին, իր «Տեղեկույթի ներկայացման ակնառու եղանակաները» նախագծով, Գեղամ Սիմոնյան, Անանանիա Շիրակացի ճեմարանի ֆիզիկայի ուսուցիչը, իր «Ֆիզիկայի տեսախնդիրների ժողովածու մուլտֆիլմների թեմաներով» նախագծով և Նարինե Բաղդասարյանը, Վանաձորի Էվրիկա հատուկ դպորցի ինֆորմատիկայի ուսուցչուհին, իր«Բլոգը, որպես կրթական միջավայր եւ գիտելիքների թեստեր» ուսումնական նախագծով, ներկայացան Եվրոպական “Նորարար ուսուցիչներ 2011” ֆորումին, որը տեղի ունեցավ Մոսկվայում, 2011 թ.-ի, մարտի 22-25ը: «ՆորարարՈւսուցիչներ Ֆորումը» Հայաստանումկազմակերպվելէրերկրորդանգամ:






