1993թ. ի վեր «b>Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով հատկացվել է 120 մլն դոլար: Այդ մասին ապրիլի 20-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կառավարությանը կից միջուկային անվտանգության կարգավորման պետկոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Բացի այդ, ըստ նրա, ևս 20 մլն դոլար կծախսվի մինչև 2016թ.՝ ապահովելու համար բոլոր նախատեսված միջոցառումներն, ուղղված անվտանգության բարձրացմանը:
Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Մեծամոր քաղաքում, շահագործման է հանձնվել 1980թ. և կանգնեցվել է 1989թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Կրկին շահագործման է հանձնվել 1995թ. նոյեմբերին: Այսօր աշխատում է միայն երկրորդ բլոկը 407,5 ՄՎտ հզորությամբ, որը տալիս է Հայաստանում արտադրվող էներգիայի 40-50 տոկոսը: Ըստ փորձագետների, կայանը կարող է գործել մինչև 2016թ.:






