23.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ձեռք են բերել բանավոր համաձայնություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքերի վերաբերյալ:
Հինգշաբթի Ադրբեջանի ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել էր, որ հունվարի 26-ի փարիզյան բանակցությունների ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները «ձեռք են բերել բանավոր համաձայնություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ»: –0–