AM
15 May 2003 - 14:42 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հայաստան-ՆԱՏՕ ներկայիս հարաբերությունների վիճակը, ինչպես նաեւ դրանց զարգացման հեռանկարներն են այսօր Երեւանում քննարկել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը: Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ընթացիկ տարվա հունիսին Հայաստանում անցկացվելիք «Cooperative Best Effort – 2003» բազմազգ զորավարժությունների նախապատրաստման ընթացքին: Զրուցակիցները նաեւ կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային հիմնախնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: