AM
24 Ապրիլ 2011 - 07:21 AMT

Շատ կարևոր է Ցեղասպանության իմաստը հասկանալը, հայտարարել են շվեդ պատգամավորները

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին և խմբի անդամ Կառլ Ֆրեդրիկ Մալմին, ովքեր ակտիվ դերակատարություն են ունեցել Ռիկստագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում:

Ֆրեդրիկ Մալմը հաղորդել է, որ խումբը շատ երկար աշխատել է այն ուղղությամբ, որ Շվեդիայի խորհրդարանն ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: «Ինձ համար և Անելի Էնոքսոնի համար շատ կարևոր է հայերի շարքում գտնվելը և Ցեղասպանության իմաստը հասկանալը»,- ընդգծել է նա:

Իր հերթին, Անելի Էնոքսոնն իր հերթին նշել է, որ Հայաստան կատարած այցը շատ կարևոր նշանակություն է ունեցել և իրենք հասկանում են, թե որքան կարևոր է հայ ժողովրդի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը: