Մայիսի 1-ից «Արմավիա» ավիաընկերությունը բացում է նոր՝ Երևան-Վենետիկ-Երևան չվերթը (/ U8 123/124/): Ինչպես ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նոր չվերթը կիրագործվի կիրակի օրերը նոր «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռով:
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Հայաստանի ազգային փոխադրողը կշարունակի համալրել իր ավիապարկը: «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռ ձեռք բերելուց հետո, նախօրեին «Արմավիան» գնել է նաև նոր «Էյրբաս Ա 320»,-հաղորդում է աղբյուրը:






