AM
26 April 2011 - 09:42 AMT

ԱՄՆ պետդեպարտամենտը նախապատվությունը տալիս է Twitter-ին, Facebook-ին և YouTube-ին

Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում վերջին ժամանակները տեղի ունեցող ցնցումների լույսի ներքո, որոնք ԱՄՆ-ում կոչվել են «արաբական գարուն», Վաշինգտոնն արդիականացնում է իր արտաքին քաղաքական քարոզչության գործիքները` փորձելով այն ավելի դինամիկ և հարձակողական դարձնել: Միջազգային տեղեկատվական ծրագրերի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Դունկան Մաքքինեսի խոսքերով, անցյալ ամսվա վերջից ԱՄՆ պետդեպարտամենտը դադարել է աջակցել իր America.gov պորտալin:

Մաքքինեսի խոսքերով, ազատ կադրային և տեխնիկական ռեսուրսները վերակողմնորոշվում են «սոցիալական ցանցերի վրա հենվող ակտիվների» պաշտպանության ուղղությամբ` ներառյալ Twitter, Facebook և YouTube: «Նոր պարադիգմայի էությունը նրանում է, որ ինտերնետում պետք է գնալ այնտեղ, որտեղ մարդիկ արդեն գտնվում են: Մարդիկ իրենք քեզ մոտ չեն գա, պետք է գնալ նրանց մոտ»,- ասել է դիվանագետը:

Հետևաբար, America.gov կայքի համար պատրաստվող նյութերը փոխանցվում են պետդեպարտամենտի գլխամասային կայք` State.gov և ամերիկյան դեսպանատների կայքեր: Այդ նյութերի հիման վրա կազմվում են կարճ հաղորդագրություններ մինչև 200 բառի չափով Facebook-ի համար և ավելի կարճ հաղորդագրություններ` Twitter-ի համար: Տեղեկատվական փաթեթները լրացվում են լուսանկարներով, գրաֆիկայով և բանավիճային թեզիսներով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: