AM
26 Ապրիլ 2011 - 13:50 AMT

Բակո Սահակյանը կարգադրել է պատշաճ մակարդակով կազմակերպել ԼՂՀ շրջանների զարգացման աշխատանքները

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2011 թվականի առաջին եռամսյակում հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական

Խորհրդակցության ընթացքում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները:

Նախագահը կարևորել է ընթացիկ աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը և համապատասխան հանձնարարականներ տվել շրջվարչակազմերի և շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: