ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «Բջջային հեռուստատեսության» մատչելի գներ։ Այժմ բաժանորդները կարող են ձեռք բերեք հեռուստաալիքների փաթեթ իրենց նախընտրած ժամկետով։
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ «Բջջային հեռուստատեսություն» ծառայության շրջանակներում «Basic» փաթեթը կարելի է ձեռք բերել նաև 7 կամ 30 օրով, ինչը կարժենա համապատասխանաբար 500 կամ 1000 դրամ: Այժմ 1 օրով ձեռք բերելու դեպքում «Basic» փաթեթի արժեքը նախկին 400 դրամի փոխարեն կազմում է ընդամենը 100 դրամ: