«Ucom» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ «Ucom» -ն ընդլայնում է իր ծառայությունների հասանելիության տիրույթը և արդեն ծառայություններ է մատուցում Նոր Նորք համայնքում:
Նոր Նորք համայնքում Ucom-ը հասանելի է իր ծառայությունների ամբողջական փաթեթով: Նոր Նորք համայնքի բոլոր բնակիչներն արդեն կարող են այցելել Ucom ընկերության սպասարկման կենտրոններ և բաժանորդագրվել ընկերության ծառայություններին: Մայիսին Ucom-ը հասանելի կլինի նաև Ավանում։
Նշենք, որ «Ucom» ընկերության ծառայություններն արդեն հասանելի են Երևանի 5 համայնքերում` Կենտրոն, Դավթաշեն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, և արդեն Նոր Նորք:






