Մայիսի 4-ին ժամը 14։00-16։00-ն Երևանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի կունենա «Ամենատարածված բջջային հեռախոսներն այժմ «հասկանում են»հայերեն» խորագրով միջոցառումը։
Միջոցառման կազմակերպիչներն են Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան կազմակերպությունը և hy-AM.org նախաձեռնությունը։
Միջոցառման ժամանակ կներկայացվեն «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի արդյունքները:
Ծրագիրը նպատակ էր հետապնդում խթանել ինֆորմացիայի հասանելիությունը հայերեն լեզվով: Այն հնարավորություն է ընձեռում սմարթֆոններում և շարժական այլ սարքերում կարդալ հայերեն վեբ-կայքեր, էլեկտրոնային գրքեր և այլն:
Ստեղծված տառատեսակներն ու լուծումները տարածվում են անվճար, բաց ծրագրային կոդով, ինչի արդյունքում հնարավոր է դառնում ոչ միայն դրանց ազատ օգտագործումն ու տարածումը, այլ դրանց հետագա վերամշակումը և զարգացումը։
Հայերեն տառատեսակները տեղակայող ծրագրային փաթեթները հասանելի են անվճար ներբեռման և տեղադրման համար։






