AM
30 Ապրիլ 2011 - 07:08 AMT

2010 թվականից առ այսօր ՏՄՊՊՀ-ն ոչ մի դատական գործ տանուլ չի տվել

2010 թվականից առ այսօր ՀՀ ՏՄՊՊՀ կայացրած որևիցե որոշում անվավեր չի Ճանաչվել: Հանձնաժողովը ոչ մի դատական գործ չի պարտվել:

Ինչպես նշում է հանձնաժողովի մամլո ծառայությունը, 2010-ից մինչ այսօր դատարաններում քննարկվել են Հանձնաժողովի 38 որոշումների իրավաչափության հարցը: Նշված դեպքերից և ոչ մեկի մասով Հանձնաժողովը որևէ դատական գործ չի պարտվել: Թվով 14 գործի մասով կայացվել է վճիռ՝ հօգուտ Հանձնաժողովի, մնացած 24 դեպքերում դատական գործընթացը դեռևս շարունակվում է:

Այսպիսով, նշված ժամանակահատվածում դատական կարգով քննված բոլոր գործերի դեպքում Հանձնաժողովի կայացրած որոշումները մնացել են անփոփոխ, այսինքն, որևէ անգամ Հանձնաժողովի կայացված որոշումները դատական կարգով անվավեր չեն ճանաչվել:

Հարկ ենք համարում անդրադառնալ նաև մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, իբրև «Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան» նախորդ տարի բողոքարկել է Հանձնաժողովի որոշումը, և դատարանը վճիռ է կայացրել ընկերության օգտին: Նշենք, որ խոսքը վերաբերում է Հանձնաժողովի այն որոշմանը, ըստ որի ընկերության հանդեպ անբարեխիղճ մրցակցության գործողության (ընկերությունը շուկա էր հանել առանց մակնշման հավկիթներ), և Հանձնաժողովի որոշումը չկատարելու համար կիրառվել էր 5 միլիոն դրամ տուգանք: Տեղեկացնենք, որ ընկերությունն իսկապես բողոքարկել է Հանձնաժողովի որոշումը, սակայն այդ գործով դատարանը քննարկման առարկա է դարձրել տեխնիկական և ընթացակարգային բնույթի հարցեր, որոնցով ոչ մի կերպ չի հերքվում տնտեսվարող սուբյեկտի կողմից օրենսդրության խախտումների փաստը: Հանձնաժողովը սահմանված կարգով բողոքարկել է դատարանի վճիռը, ուստի տնտեսվարողի այն հայտարարությունները, որ Հանձնաժողովը դատարանում պարտվել է, անհիմն են, քանի որ դատական գործընթացը դեռևս շարունակվում է: