AM
30 Ապրիլ 2011 - 08:02 AMT

Հաշվապահների որակավորման վկայական ունի 429 հաշվապահ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 22 դիմորդներից քննությանը ներկայացել է 9 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 7-ին: 2011 թվականի ընթացքում անցկացվել է հաշվապահների որակավորման 7 քննություն, որոնց արդյունքներով 63 դիմորդի տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 30.04.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 429 հաշվապահ: