AM
30 Ապրիլ 2011 - 09:22 AMT

Հայաստանում 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին 74.7 հազ. տոննա հաց է արտադրվել

Հայաստանում 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին, ինչպես և նախորդ տարվա նույն շրջանում 74.7 հազ. տոննա հաց է արտադրվել: Այդ մասին հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Ընդ որում, երկրում հաշվետու ժամանակահատվածում ալյուրի արտադրությունն աճել է 22.9%-ով` կազմելով 37.2 հազ. տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունն աճել է 8.7%-ով` համեմատած 2010թ. հունվար-մարտ ամիսների հետ և կազմել 2494.5 տոննա:

Ընդ որում` 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին մակարոնեղենի արտադրությունն աճել է 69.1 տոկոսով` կազմելով 849.7 տոննա: Նույն ժամանակաընթացքում ձավարի արտադրությունն աճել է 4.4 անգամ` հասնելով 180 տոննայի: