AM
30 Ապրիլ 2011 - 10:17 AMT

Հայաստանում որակավորման վկայական ունի 182 աուդիտոր

Հայաստանի ֆինանսների նախարարությունունը հրապարակել է աուդիտորների որակավորման այս տարվա չորրորդ քննության արդյունքները, որոնց համաձայն 19 դիմորդներից քննությանը մասնակցել է 13-ը, որոնցից 3-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել աուդիտորի որակավորման վկայական տրամադրել նաև օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների կողմից Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխան կազմված ծրագրերով անցկացված քննությունների արդյունքում որակավորված 1 դիմորդի:

Հայաստանում ապրիլի 29-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի թվով 182 աուդիտոր: