AM
2 Մայիս 2011 - 10:17 AMT

ՀԿԵՈւ-ում իրականացվում է գծերի և շարժակազմի գարնանային զննում

ՀԿԵՈւ-ում իրականացվում է գծերի, հարակից հողատարածքների և արհեստական կառույցերի համատարած զննում: Զննման հիմնական նպատակն է գնացքների երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումը, գծի և կառույցների նախապատրաստումը գարնանային և ամռանային աշխատանքներին:

Զննման ժամանակ հատուկ ուշադրություն կդարձվի, մասնավորապես, հակավթարային միջոցառումների իրականացմանը, սանիտարական և կենցաղային կառույցերի վիճակին, գծերի նորոգմանը, անձնակազմի որակավորման ստուգմանը:

Զննմանը մասնակցում է ՀԿԵՈւ-ի ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մարատ Խակովի գլխավորությամբ:

Մինչև մայիսի 31-ը ՀԿԵՈւ-ում իրականացվում է նաև լոկոմոտիվների, հատուկ և ինքնագնաց շարժակազմի զննումը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: