15.02.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ Ռուսաստանի սուբյեկտների վարչակազմերի եւ Հայաստանի մարզպետարանների համագործակցության սկզբունքների մասին Համաձայնագրին: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այս մասին հայտնել Ռուսաստանի կառավարության աշխատակազմի կառավարական տեղեկատվության բաժինը:
Համաձայնագրի նախագծի համաձայն, Դաշնության սուբյեկտների վարչակազմերը եւ Հայաստանի մարզպետարանները կարող են համաձայնագրեր կքնել իրենց իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ: Համաձայնագրերը միջազգային պայմանագիր չեն համարվելու եւ նրանց կնքման կարգը չպետք է հակասի Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային օրենսդրությանը եւ միջազգային պայմանագրերին:
Կնքված համաձայնագրերը իրականացվելու են երկու պետությունների ազգային օրենսդրության համաձայն: Համաձայնագրերի առարկա չեն կարող դառնալ արտաքին քաղաքականությանը, պաշտպանությանը, օդային հաղորդակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը շոշափող հարցեր:
Ռուսաստանի կառավարության կողմից Համաձայնագիրը կկնքի Ռուսաստանի ԱԳ նախարարությունը: