AM
3 Մայիս 2011 - 06:58 AMT

2011թ. առաջին եռամսյակում Հայաստան զբոսաշրջիկների այցելություններն աճել են 22,1 տոկոսով

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2011թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 113 515 զբոսաշրջիկներ, 2010թ. նույն ժամանակաշրջանի 92955 զբոսաշրջիկների դիմաց կամ աճի տեմպը կազմել է 22.1 տոկոս: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 116 068 մարդ կամ 2010թ. հունվար-մարտի

նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 27.6 տոկոս: