AM
4 Մայիս 2011 - 05:39 AMT

2011թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամը արժեզրկվել է 1.5%-ով

2011թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 0.2% գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (ապրիլի 1-29-ի դրությամբ) 1.5% հավելաճով (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

2011թ. ապրիլին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 5.0% և 3.7%-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված` համապատասխանաբար 4.2% և 3.7%-ի դիմաց:

2011թ. ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 373.82 դրամ, ինչը 5.2%-ով ցածր է 2010թ. ապրիլի համապատասխան ցուցանիշից (394.53 դրամ):