AM
4 Մայիս 2011 - 06:08 AMT

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբն» ավարտել է հայտերի ընդունումը միանվագ ուսանողական կրթաթոշակների համար

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ավարտել է հայտերի ընդունումը «Երկրի մասշտաբներով, յուրաքանչյուր ուսանողի շահերից ելնելով» ակցիայի շրջանակներում միանվագ ուսանողական կրթաթոշակների համար:

«Ակցիայի հիմնական նպատակն է աջակցել երիտասարդ մասնագետների կայացմանը, որոնք բարձր ցուցանիշներ են ցույց տալիս ուսման մեջ, ինչպես նաև դրսևորել են իրենց հասարակական ու գիտական գործունեության մեջ, ինչպես նաև քննել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում նրանց աշխատանքի վերցնելու հնարավորությունը»,-ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Ըստ բանկի հաճախորդների բազայի ու մարքեթինգի ծառայության մասնագետ Ալեքսանդր Հակոբյանի, հայտերի ընդունումն անցել է մարտի 9-ից ապրիլի 30-ը: Առաջին փուլն ավարտվել է: Ակցիայի ընթացքում մոտ 500 հայտ է ստացվել տարբեր բուհերի ուսանողներից: 25 շահառուների ցուցակը, ինչպես նաև հաղթողի անունը վերոնշյալ անվանակարգում կհրապարակվեն բանկի պաշտոնական կայքում. www.areximbank.am 2011թ. հունիսի 2-ին: Որից հետո ուսանողներին կհրավիրեն ուսանողական կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությանը: Կրթաթոշակների չափն այս տարի կազմում է 40 000-300 000 դրամ: