AM
5 Մայիս 2011 - 04:30 AMT

Երևանում տեղի կունենա ֆրանսիական երգի միջբուհական մրցույթ-փառատոն

Մայիսի 6-ին Հայ – Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը տեղի կունենա ֆրանսիական երգի միջբուհական մրցույթ-փառատոն: Փառատոնի կազմակերպիչն է Հայ – Ռուսական (Սլավոնական) համալսարանը, որը 2009 թվականից աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը:

Փառատոնի մասնակիցները Հայաստանի առաջատար բուհերն են: Ամեն բուհից մեկ մասնակից հանդես է գալու մի քանի ֆրանսիական երգերով: Ժյուրիի անդամներն են Հայաստանի հայտնի երաժիշտները, ժյուրիի նախագահը` Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը: Փառատոնի պատվավոր հյուրերն են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն, Հայաստանւմ Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին, Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրոնարիուն և մասնակից բուհերի ռեկտորները: Մրցույթի հաղթողը կստանա գրան-պրի մրցանակ` երկշաբաթյա այցելություն Ֆրանսիա: Միջոցառման գլխավոր հովանավորն է «Օրանժ Արմենիա» ընկերությունը: