Հայաստանի վերամշակող արդյունաբերության ոլորտը շատ կարևոր է, քանի որ անմիջական կապ ունի գյուղատնտեսության հետ, որն այս տարի հայտարարվել է գերակա ճյուղ, գտնում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: «Օրենսդրական դաշտն այդ ոլորտում բավականին լիբերալ է, ավելին, մենք պատրաստ ենք մի շարք ապրանքախմբեր, մասնավորապես, պարարտանյութերը, քիմիկատներն ու գյուղտեխնիկան, սահմանին ազատել ԱԱՀ-ի գանձումից՝ խթանելով տնտեսության զարգացումը»,-մայիսի 5-ին ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ավարտին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել են վերամշակման ոլորտի 21 ընկերությունների ներկայացուցիչներ 6 մարզերից ու Երևանից:
Ինչպես հայտնել է ՊԵԿ նախագահը, առաջին հերթին քննարկվել է հարկային շղթայի ազդեցությունը ոլորտի վրա, ոլորտի զարգացման միտումները:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին՝ Խաչատրյանը նշել է նրա յուրահատկությունը, իրացման սեղմ ժամկետներն ու փաստաթղթաշրջանառության կազմակերպումը: Բացի այդ, ըստ նրա, վերամշակման արդյուանբերության ոլորտում ցածր է ուղիղ հարկերի հավաքման տոկոսը, որոնք կազմում են ընդամենը 1 տոկոս հարկային վճարների ընդհանուր ծավալում, իսկ պետբյուջեի ընդհանուր հարկային մուտքերում՝ 13 տոկոս՝ այլ ոլորտների 25 տոկսի դիմաց:
2010թ. շրջանառությունը Հայաստանի վերամշակող արդյունաբերության ոլորտում աճել է 35 տոկոսով՝ 2009-ի համեմատ, կազմելով 65 մլրդ դրամ, սակայն հարկերի հավաքագրումը չի աճել կազմելով միջինը 5 մլրդ դրամ:






