AM
14 May 2003 - 14:29 AMT

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԿՌԱՍՆՈՅԱՐՍԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II մայիսի 15-ին կմասնակցի Կրասնոյարսկում առաջին հայկական Սբ.Սարգիս եկեղեցու օծմանը: Մայր աթոռ Սբ.Էջմիածնի մամլո քարտուղարության գրասենյակի հաղորդագրության համաձայն, Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւը, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը եւ Երեւանի պետհամալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը: Օծման արարողությանը կմասնակցեն նաեւ Կռասնոյարսկի երկրամասի եւ քաղաքային վարչակազմերի ներկայացուցիչները: Նշենք, որ Ուրալից այն կողմ միակ հայկական եկեղեցու շինարարությունը սկսվել էր 2000 թվականին: