AM
6 Մայիս 2011 - 09:23 AMT

Արսեն Ղազարյանը հավաստիացրել է, որ պանրի արտադրության հետ կապված խնդիրների պատճառը կաթի պակասն է

Հայաստանում պանրի արտադրության փորք ծավալների պատճառը հիմնականում կաթի պակասն է, որի պատճառն իր հերթին անասնապահության զարգացման ցածր մակարդակն է, գտնում է ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Արտադրվող կաթի ծավալներն այսօրվա դրությամբ չեն համապատասխանում այն պահանջարկին, որ կա արտաքին շուկայում: Եթե այդ խնդիրը լուծվի, ապա մենք գնաճ չենք ունենա ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում, այդ թվում չենք ունենա նաև արտահանման խնդիր»,-ասել է նա: Արսեն Ղազարյանը վստահություն է հայտնել, որ կառավարական ծրագրերը կաջակցեն գյուղական տնտեսություններին:

Նա հիշեցրել է, որ Հայաստանում փոշի կաթից և խտացրած կաթից պատրաստված արտադրանքն այսուհետ կոչվելու է «կաթնային ըմպելիք»: Նման որոշում կառավարությունն ընդունել է մայիսի 5-ի նիստում:

Մակնշման չափանիշները թույլ են տալիս հայ արտադրողին ինքնուրույն որոշել գնի համապատասխանությունը արտադրանքի որակին, ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Ներմուծված փոփոխությունների համաձայն ապրանքի դրոշմավորման վրա անպայման պետք է նշվի նրա բաղադրությունը, «որպեսզի հայ սպառողները լիակատար տեղեկատվություն ունենան այն մասին, թե ինչից է պատրաստվել արտադրանքը»: Բացի դրանից, արտադրանքն անպայման պետք է սերտիֆիկացված լինի և վաճառքի հանվելուց առաջ ունենա փորձաքննության եզրակացություն, ինչը թույլ կտա իրականացնել ամբողջական վերահսկողություն:

2011-ի հունվար-փետրվարին 2010-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում արտադրվել է 3070 տոննա պանիր: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում կաթի արտադրությունն ավելացել է 1.3%-ով` կազմելով 39,4 մլն լիտր, իսկ կաթնաշոռի արտադրությունը կրճատվել է 1.3%-ով (170.9 տոննա):