Մայիսի 12-20-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիտարկում կանցկացնի սերմնաբուծության զարգացման ծրագրի իրագործման ոլորտում, որին հանրապետությունում ձեռնամուխ են եղել 2010թ.: Այդ մասին մայիսի 6-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ՌԴ Ստավրոպոլի մարզից Հայաստան է ներկրվել ցորենի 1010 տոննա բարձրորակ սերմ, որը բաժանվել է գյուղտնտեսություններին, որոնք ունեն մինչև 3 հա վարելահող: «Մենք կվերահսկնեք, որպեսզի այս տարի ֆերմերները վերադարձնեն ստացված սերմերը ½ հարաբերակցությամբ»,-ասել է նա: Փոխնախարարը թվարկել է այն բարեփոխումները, որոնք իրականացվում են գյուղատնտեսության ոլորտում, վստահություն հայտնելով, որ ապագայում Հայաստանը կկարողանա ապահովել իր պարենային ինքնաբավությունը:
Իր հերթին Ագրարային համալսարանի պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանը հավելեց, որ գյուղատնտեսության խնդիրներն այսօր չեն ծագել և չեն կարող լուծվել մեկ տարում: Միաժամանակ, փորձագետը վստահություն է հայտնել, որ Երկրի իշխանությունների ուշադրությունն այդ հարցի նկատմամբ չի կարող դրական արդյունքներ չտալ:






