Կլիմայական պայմանների տեսակետից բարենպաստ տարվա դեպքում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 10% աճ կլինի, հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
Ինչ վերաբերում է մի շարք գյուղմթերքների, մասնավորապես` կարտոֆիլի ընթացիկ գներին, փոխնախարարը հաղորդել է, որ նոր բերքի կարտոֆիլի գինն այս տարի անցյալ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է: Անդրադառնալով կարտոֆիլի իրացման խնդիրներին` Սամվել Գալստյանը նշել է, որ 2011 թվականին 30 հազ. հա է ցանվել` 2010 թվականի 28 400 հա (482 000 տոննա) համեմատ: Նրա խոսքով` սկսած նախորդ տարվանից` կարտոֆիլի իրացման շուկաները, այդ թվում` Իրանի միջոցով, բաց են, և գյուղացիներն իրենք են շահագրգռված ծավալները մեծացնելու հարցում: Սամվել Գալստյանը հիշեցրել է, որ անցյալ տարի Վրաստանը փակեց սահմանը` պահանջելով քվոտացված մոտեցում, սակայն «շուկան իրենն է թելադրում»:






