AM
6 Մայիս 2011 - 12:37 AMT

«Արմավիա» ավիաընկերության Թել Ավիվ – Երևան չվերթը երկու և կես ժամ հետո վայրէջք կկատարի ՀՀ մայրաքաղաքում

«Արմավիա» ավիաընկերության Թել Ավիվ – Երևան չվերթն արդեն մեկնել է Իսրայելի մայրաքաղաքի օդանավակայանից և երկու և կես ժամ հետո վայրէջք կկատարի ՀՀ մայրաքաղաքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան:

Մայիսի 5-ին Թել Ավիվի Դավիթ Բեն-Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի տեխնիկական ծառայություններն օտար խառնուրդներ են հայտնաբերել կանոնավոր առաքումների ավիավառելիքում: Անվտանգության նկատառումներով հետաձգվել են բոլոր չվերթները, այդ թվում` դեպի Մոսկվա, Սոչի, Կիև ու Երևան: Օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: Երևանի չվերթի բոլոր ուղևորները` 41 մարդ տեղավորվել են հյուրանոցում Թել Ավիվի օդանավակայանի հաշվին: