AM
14 May 2003 - 15:22 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀՐԱՎԵՐԻՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպասում են ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան հերթական այցելություն կատարելու հրավեր ադրբեջանական կողմից: Այդ մասին հաղորդել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի երկրների գծով վարչության պետ, ՄԽ նախկին համանախագահ Հյուգ Պերնեն` խոսելով մայիսի 18-22 նախանշված ԵԱՀԿ համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի ժամկետների հետաձգման մասին: «Այցը այնուամենայնիվ կկայանա մոտ ժամանակներս, սակայն նրա իրականցումը ներկայումս կախված է Ադրբեջանից»,-ասել է նա: Բաքվի աղբյուրների հաղորդագրության համաձայն, Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան հետաձգվել է այն պատճառով, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ի վիճակի չէ ընդունել նրանց առաջարկած ժամկետում: