AM
9 February 2001 - 13:22 AMT

ԵԱՀԿ-ՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

09.02.2001. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ դեսպան Դեվիդ Ջոնսոնը հայտարարել է Հայաստանում Օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման կարեւորության մասին:
Ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում, Դ. Ջոնսոնը կոչ է արել Երեւանում ԵԱՀԿ-ի ներկայացչության ղեկավար, դեսպան Ռոյ Ռիվին «հատուկ ուշադրություն հատկացնել Հայաստանում Օմբուդսմենի ինստիտուտի ստեղծմանը»: Ամերիկացի դիվանագետը հույս է հայտնել, որ այս տարվա ընթացքում հայկական խորհրդարանը կընդունի Օմբուդսմենի մասին օրենքը:
Դեվիդ Ջոնսոնը իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի կառավարությանը` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցության համար: Դիվանագետը նշել է, որ Եվրախորհրդին անդամակցելուց Հայաստանի վերցված պարտավորությունները պահանջում են աջակցության նոր որակ Հայաստանի կառավարությանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին: –0–