AM
7 Մայիս 2011 - 11:02 AMT

Sony ընկերությունը թողարկել է MWZ-B160 Walkman նվագարկիչը

Designboom-ը գրում է, որ Sony ընկերությունը թողարկել է Walkman-ի նոր B սերիայի MWZ-B160 նվագարկիչը։

Այն թողարկվել է 5 գույնի, որոնցից յուրաքանչյուրը նաև ծառայում է որպես USB. Այն թողարկվել է 2 GB և 4 GB տարբերակներով։

Օգտագործողները կարող են այն օգտագործել առանց լիցքավորման 18 ժամ։ Ինչպես գրում է Sony-ին, եթե օգտագործողը շտապում է և ժամանակ չունի լիցքավորելու նվագարկիչը, ընդամենը 3 րոպե լիցքավորումը կբավարարի 90 րոպե անընդմեջ նվագելու համար։