AM
10 Մայիս 2011 - 08:08 AMT

Հայաստանի ՏՄՊՊՀ-ն արդեն տարբերակված մոտեցում է կիրառում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ

Միջազգային փորձագետների աջակցությամբ ձեռնարկված բարեփոխումների համաձայն, Հայաստանում մրցակցության պաշտպանության օրենսդրական դաշտում արդեն տարբերակված մոտեցում է կիրառվում տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք չարաշահում են իրենց դիրքը` գերշահույթ ստանալու նպատակով: Այդ մասին մայիսի 10-ին Երևանում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին կից Հանրային խորհրդի առաջին նիստի ընթացքում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքերով, օրենսդրությունը թույլ է տալիս տարբեր մոտեցումներ կիրառել խոշոր և մանր ընկերությունների նկատմամբ` տարբեր չափերи տուգանք նշանակելով մրցակցության օրենքները խախտելու համար: Ավելին, տուգանքի չափսը կախված է նաև նրանից, թե որերոդ անգամ է տնտեսվարող սուբյեկտը խախտել մրցակցության պայմանները, քանի որ հաջորդ դեպքի ժամանակ տուգանքի չափն ավելանում է:

Արտակ Շաբոյանը նաև հաղորդել է, որ Հայաստանի խորհրդարանը հաստատել է նոր օրենսդրական փաթեթը, որի շրջանակներում ընդլյանվում են ՏՄՊՊՀ լիազորությունները: Մասնավորապես, դա վերաբերվում է պատժի խստացված մեխանիզմներին, որոնք կիրառվում են տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, իսկ շուկայում գերիշխող ընկերություն բացահայտելու դեպքում, հաշվի առնելով միջազգային փորձը, կիրառվելու են ոչ միայն քանակական, այլ նաև որակական չափանիշներ: Բացի դրանից, ՏՄՊՊՀ նոր հնարավորությունների շրջանակներում պատասխանատվությունից խուսափելու համար ընկերությունները չեն կարող դիմել «խորամանկության»` լուծարել իրենց ընկերությունն առանց հակամենաշնորհային մարմնի թույլտվության, որն արդեն նրանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցել: